CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Իրանը սպառնում է համաշխարհային ջիհադով

Իրանը սպառնում է համաշխարհային ջիհադով
12.01.2026 | 13:02

Այաթոլլահ Մոհսեն Արաքին հայտարարել է.

- Եթե հարված հասցվի Մեծն Այաթոլլահ Խամենեիին, շիա բարձրագույն կրոնական հեղինակությունները համաշխարհային ջիհադ կհայտարարեն Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Մեկնաբանություններ